Անկարայում ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների 12-րդ եռակողմ հանդիպմանը:


Հասանովին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդպումը:


Գյուլերը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ:


Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցերը և համագործակցության զարգացման ծրագրերը։ Եռակողմ հանդիպման ավարտին նախարարները կստորագրեն Համատեղ հռչակագիր և հանդես կգան հայտարարություններով:


Չիկովանին նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում:

Դիտումների քանակ3

Leave a Comment