ԱԶԱԼ-ի ինքնաթիռի կործանումը կապված էր երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի առկայությամբ. Պուտին

Դուշանբեում մեկնարկել է  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Տեղեկացնում է Րիա Նովոստ-ին:   Հանդիպումը տեղի է ունենում Տաջիկստանի մայրաքաղաքի կառավարական նստավայրում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Ալիևի միջև այսօրվա բանակցությունների օրակարգում հիմնականում կլինեն երկկողմ հարաբերությունները։

Պուտինն Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել ադրբեջանական ԱԶԱԼ ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակի քննարկմամբ: Նա հիշեցրել է իր ներողությունների մասին՝ Ռուսաստանի երկնքում ԱԶԱԼ-ի ինքնաթիռի ողբերգության հետ կապված։

Ռուսաստանը, համաձայն պայմանավորվածությունների, ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի ինքնաթիռի կործանման հետ կապված հետաքննությանը, հայտարարել Է Պուտինը, հավելելով, որ ԱԶԱԼ-ի ինքնաթիռի կործանումը մասամբ պայմանավորված է եղել երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի առկայությամբ։

Leave a Comment