«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, ժամանել է Փհենյան՝ մասնակցելու Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) հիմնադրման 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է ТАСС-ը։
«Ժամանեցի Կորեայի աշխատավորական կուսակցության 80-ամյակին։ Ժամանակը գնում է։ Բարեկամները միասնական են։ Թշնամիները լարվում են», — գրել է Մեդվեդևը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում ծաղիկներ է դրել Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հուշարձաններին՝ Փհենյանի Մանսուդաե բլրի վրա։