Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով հոկտեմբերի 8-9-ը գտնվում է Բելգիայում, հոկտեմբերի 9-10-ը կմեկնի Տաջիկստան։
Դուշանբեում Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։
Նշենք, որ Բրյուսելում Փաշինյանը մասնակցում է «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: