Դաշնակների, Ռոբի, Մերժված Սերժիկի ու Տարոն Մարգարյանի արբանյակները դեռ համարձակություն ունեն այլոց անվանել արբանյակներ . Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Դաշնակների ու պրիվետ Ռոբի,իսկ նախկինում `մերժված Սերժիկի ու Տարոն Մարգարյանի արբանյակները դեռ մարդկային ու քաղաքական համարձակություն ունեն այլոց անվանել արբանյակներ …

Հետն էլ հեգնում են , թե <<Գյումրի 2>> չի լինելու ,<<Փարաքար 2>> է լինելու …

Ախր դուք պիտի Գյումրին էլ , Փարաքարն էլ հանգիստ թողեք , ու ձեր էջմիածնեցի ընտրողներին դեռ պատասխան տաք,հաշվետու լինեք , թե ինչո՞ւ էիք նախորդ տարիներին դարձել կուլիսային /գրպանային ավագանիներ, ու մանդատը ձեռքներդ ինչու գեթ մեկ անգամ որպես համայնքային ընդդիմություն չեք խոսել նախկին ՔՊ-ական(իշխանական) համայնքապետի բազում թերացումներից …

Հիմա պրոիշխանականը դուք եք , թե՞ մենք …

Բա որ դուք ընդդիմադիր եք , բա ո՞նց տեսակետների որեւէ լուրջ բախում կապված համայնքային կառավարման հետ 7 տարի շարունակ չեք ունեցել որեւէ հարցի շուրջ իշխանական համայնքապետի հետ …

Թե՞ հրաժարականից հետո խոսելը նվազեցնում էր ռիսկերը …

Համ էլ դաշնակների գլոբալ քաղաքական մաքսիմումը Ալեքսանդրապոլն է եղել ախր , ներքաղաքական մաքսիմումը` հոկտեմբեր 27-ը …ի՜նչ արբանյակ , ի՜նչ Գյումրի ու Փարաքար …

Մարդկային հիշողությունն էլ հո՞ ավագանու մանդատ չի , որ ծալես ,դնես խորդանոցում …

Եւ ընդհանրապես,մանդատը պիտի ծառի խեժի հետ որեւէ ասոցացիա չունենա.

Անվճար քաղաքական խորհուրդ եմ տալիս սույն սուբյեկտներին , որ այլեւս չհամարձակվեն ինձ ու իմ թիմին որեւէ կերպ թիրախավորել , առաջին վրիպակն էր , ներում եմ …

Իրենց քաղաքական ու քաղաքագիտական բազիսով հաստատ այս դաշտում տանուլ են տալու …

Դրա փոխարեն թող ներկայացնեն համայնքի բնակիչներին իրենց ծրագրերը `պահպանելով քաղաքական ,գաղափարական , արգումենտավորված մրցակցային մշակույթի բարձր սանդղակը ։

Քաղաքական էթիկետի ցանկացած ոտնահարում ստանալու է անհամարժեք քաղաքական պատասխան ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment