Երկու օր առաջ պարեկները Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան բերման են ենթարկել, քանի որ այն բրոնապատ է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ քաղաքապետի մեքենայի զրահապատման մասին տվյալներ չեն նշվել տեխզննման փաստաթղթում, որը վարորդական կանոնների խախտում է։ Նույն օրը պարեկները այդպիսի գործողություններ իրականացրել են նաև Մասիսի ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանի մեքենայի նկատմամբ։
Ղուկասյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու համար։
Սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ավելի ուշ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
