Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Պատվիրակության կազմում են նախարարությունների և տարբեր պետական գերատեսչությունների 20 ղեկավար, այդ թվում և երկու փոխվարչապետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հոկտեմբերի 9-ին Պուտինը հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ակնկալվում է ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրում։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլը, Տաջիկստանում Պուտինը մասնակցելու է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Այս հանդիպմանը հաջորդելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին ակնկալվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը։
Կրեմլից հայտնում են, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ։