Վայոց ձորի մարզպետին կփոխարինի Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը – Armenia Today

Կառավարության որոշոմամբ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանին կփոխարինի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական կայքից։

Մարզպետի փոփոխության նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում։

Միքայելյանը մարզը ղեկավարում է 2023-ից։ Արսենյանը Ջերմուկի քաղաքապետն է 2021 թվականից։ Արսենյանը 2015-2021 թվականներին աշխատել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն: Արսենյանի հայրը՝ Աշոտ Արսենյանը, 2003-ին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով։

Leave a Comment