Give Me Sport-ը ներկայացրել է 2026-ի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը․ Յամալը առաջատարը չէ

Give Me Sport պորտալը առաջին անգամ ներկայացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակը գլխավորում է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապենը, որը ներկայումս Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Երրորդը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարրի Քեյնն է։

2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելենը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Էրլինգ Հալանդը, Ջուդ Բելինգհեմը, Մոհամեդ Սալահը, Վինիսիուս Ժունիորը և Ռոդրին։ Լիոնել Մեսսին զբաղեցրել է 16-րդ տեղը, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 20-րդը։

Leave a Comment