Ռուսաստանը առաջարկել է 2026 թվականին Կասպից ծովում անցկացնել բազմակողմ ռազմածովային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի մասնակցությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները կկենտրոնանան նավարկության անվտանգության, ծովային տնտեսական օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև որոնողական-փրկարարական գործողությունների վրա։
Նախարարությունը շեշտել է, որ Կասպից ծովում ցանկացած գործողություն պետք է իրականացվի բացառապես ափամերձ պետությունների կողմից։