Չավին մերժել է Ռուսաստանում աշխատելու առաջարկը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մերժել է Ռուսաստանում աշխատելու առաջարկը; Այս մասին հայտնում է Metaratings-ը:

Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ֆրանսիս Կախիգաոն Չավիի թեկնածությունը քննարկել է ակումբի ղեկավարության հետ, ինչից հետո առաջարկ է կատարել, սակայն 45-ամյա մասնագետը այն չի ընդունել:

Հոկտեմբերի 6-ին «Սպարտակի» տնօրենների խորհուրդը որոշել է շարունակել համագործակցությունը ներկայիս գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ, որի գլխավորությամբ » Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում «Սպարտակը» վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:

Leave a Comment