Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Կանար կանտոնում, հայտնում է Radio Atalaya-ն։
«Նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Կանյար կանտոնում: Կրակոցներ են արձակվել պետության ղեկավարին և այլ պաշտոնյաներ տեղափոխող մեքենաների վրա», -հաղորդել է ռադիոկայանը:
Նախագահական գրասենյակի տվյալներով, որը հաղորդել է հարձակման մասին՝ առանց կրակոցների մասին հիշատակելու, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նոբոան մեկնում էր Կանյար՝ հայտարարելու 4,5 միլիոն դոլար արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման և կոյուղու համակարգերի բացման մասին։
Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակումը կատարվել է արմատական խմբավորումների հրամանով, և որ ավտոշարասյան մեջ եղել են նաև քաղաքացիական անձինք։
Նախագահական վարչակազմը, առանց թվեր նշելու, հայտարարել է, որ հարձակման հետ կապված բոլոր ձերբակալվածները կդատապարտվեն ահաբեկչության և սպանության փորձի մեղադրանքներով։