Նրա խոսքերը ցույց տվեցին՝ որքան օտար է իրեն անկախ Հայաստանը. նրա ժամանակն անցյալում է՝ Կիրենկոն վկա. Քլոյան









Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին:

«Ռ․ Ք․-ն իր ասուլիսում ոչինչ նոր չասաց։

Նրա խոսքերը պարզապես կրկին ցույց տվեցին՝

որքան է ատում սեփական քաղաքացիներին

որքան օտար է իրեն անկախ ու ժողովրդավար Հայաստանը։

Փոխարենը ընդունելու ՄԻԵԴ-ի վճիռը, նա այն խեղաթյուրեց, արդարացնելով բռնությունն ու արյունը, որոնք մեր ժողովուրդը վաղուց դատապարտել է։

Այս մարդը դեռ չի հասկացել մի պարզ ճշմարտություն․

Հայաստանի քաղաքացին այլևս խամաճիկ չէ, և նրա ժամանակն այլևս անցյալում է։ Կիրենկոն վկա»,- գրել է Քլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment