Aurora News | Ֆրանսիայում պահանջել են արտահերթ նախագահական ընտրություններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին զինակիցը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ:

Էդուար Ֆիլիպը, որը 2017-2020 թվականներին գլխավորել է Ֆրանսիայի կառավարությունը, կոչ է արել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2026 թվականի բյուջեի ընդունումից հետո:

«Մենք չենք կարող թույլ տալ այն, ինչ մենք ապրում ենք վերջին վեց ամիսների ընթացքում, ձգվի ևս տասնութ, դա չափազանց երկար է, և դա վնասում է Ֆրանսիային»,- ասել է նա:

Leave a Comment