ՀՀ-ում միակ կին քաղբանտարկյալը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ. Փաստաբան

Հոկտեմբերի 6-ին լրացավ 44-օրյա պատերազմում մորեղբորս բռնի անհետացման 5-րդ տարին: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Տաթև Սողոյանը:

Նա շարունակել է․«Հոկտեմբերի 6-ին դատավոր Մասիս Մելքոնյանն ապօրինաբար կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբար, և անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, պայքարի ընկեր Արսեն Ղուկասյանին։

Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ:

Այս չարաբաստիկ հոկտեմբերի 6-ը, իշխանության սրտի դատավորները և այս գժվելու զուգահեռները․․․»։

Leave a Comment