Թրամփը՝ Ուկրաինային Tomahawk հրթիռներ տալու որոշման շեմին․ «Նախ ուզում եմ իմանալ, ուր են դրանք ուղղելու»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գրեթե ընդունել է որոշում»՝ Ուկրաինային տրամադրելու երկարաժամկետ հեռահարությամբ Tomahawk հրթիռներ, սակայն նախ ուզում է հասկանալ, թե Կիևը ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել։

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը կվաճառի այդ հրթիռները ՆԱՏՕ-ին՝ հետագայում Ուկրաինային փոխանցելու նպատակով, Թրամփը պատասխանել է, որ «մի որոշ առումով որոշումն արդեն կայացված է», բայց նախ ուզում է իմանալ․ «Ուր են դրանք ուղղելու, կարծում եմ՝ պետք է այդ հարցը տամ»։ Նա կրկին ընդգծել է, որ պատերազմը «չպետք է սկսվեր» և հավելել, որ «չի ցանկանում իրավիճակի սրացում»։

Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպման ժամանակ հենց Tomahawk տեսակի հրթիռներ է խնդրել։ Դրանց փոխանցման դեպքում Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել մինչև Տյումեն՝ արևելքում, և Մուրմանսկ ու Արխանգելսկ քաղաքներին՝ հյուսիսում։

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Tomahawk-երի փոխանցումը «ոչինչ չի փոխի ռազմի դաշտում», սակայն «կբերի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա սրացման»։

Leave a Comment