Հայաստանը Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերից ոչ մի շահ չի ստացել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդես է եկել «դեկորացիայի դերում»․ «Վարչապետը ստացել է միայն մեկ լուսանկար՝ Թրամփի ստորագրությամբ, և մի փաստաթուղթ, որն իրավական ուժ չունի ու պարզապես հերթական անգամ հնարավորություն է տալիս խաբելու հայ ժողովրդին»։