Իրան ահաբեկչական հարձակման հետևանքով երկու զինվորական է զոհվել

Այսօր առավոտյան Իրանի արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով երկու զինվորական է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգում գտնվող Սարվաբադ քաղաքում։

Հարձակման թիրախում է եղել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տեղական գրասենյակը։ Հարձակման պատասխանատվությունն առայժմ որևէ մեկը չի ստանձնել։

Leave a Comment