ՌԻԱ Նովոստին գրում է. «ԵՄ երկրները համաձայնվել են սահմանափակել ռուս դիվանագետների ուղևորությունները միության տարածքում։ Չեխիայի կողմից առաջ քաշված նախաձեռնությունը Բրյուսելում մշակվող նոր պատժամիջոցների փաթեթի մաս է։ Փաթեթի ընդունման համար պահանջվում է միաձայն աջակցություն։ Հունգարիան, վերջինը, ով ընդդիմանում էր այս միջոցին, հանել է վետոն», — նշվում է հաղորդագրության մեջ։