
Երեկ գիշեր կոտրել են Փարաքարի սպանված hամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։
Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում՝ Ախտոյանների տան դիմաց, տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:
Գիշերը կատարվածի վերաբերյալ ՆԵրքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև:
«Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հողորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- փոխանցեցին ՆԳՆ-ից:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ