Լեհաստանի Էքստրակլասայի 11-րդ տուրում «Լեգիան» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Գուռնիկ Զաբժեին»։
Հյուրերից 90-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Էքստրակլասայի 2025/26 մրցաշրջանում նա խփել է առաջին գոլը։
«Լեգիան» 15 միավորով 7-րդն է, «Գուռնիկ Զաբժեն» 22 միավորով առաջինն է։