Լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով «Ռեալի» երկրպագու է, բարձր է գնահատել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը, որը միացել էր մադրիդյան ակումբին 2024 թվականի ամռանը:
«Երբ Կիլիանը պայմանագիր էր կնքում «Ռեալի» հետ, մենք հստակ գիտեինք, թե ում ենք ձեռք բերում: Մենք հրավիրել էինք Մբապեին այն մտքով, որ պայմանագիր ենք կնքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, և այս մրցաշրջանի սկզբում նա ապացուցեց, որ մեր գնահատականը ճիշտ էր:
Նա շարունակելու է պայքարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար՝ հիասքանչ թիմակիցների շրջապատում: Անձամբ ես անչափ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Կիլիանը հասնում նման հաջողությունների: Գիտեմ, թե որքան կարևոր էր դա նրա համար», — ասել է Նադալը «Ռեալի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղում խփել է 15 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: