2025-ին հիփոթեքային եկամտահարկի վերադարձը գերազանցել է անցած տարվա ցուցանիշը. Փաշինյան

2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը:

«2025թ․ հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով, կամ 1399 տոկոսով։

Այս տարի ծրագրից օգտվում է 62 հազար 139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4 հազար 21 շահառուից ավել է 58 հազար 118–ով կամ 1445 տոկոսով։

2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված կառուցված/կառուցվող բնակարանների եւ բնակելի տների թիվը 46 հազար 56 է, 43 հազար 517–ով ավել է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ 2 հազար 539 բնակարաններից եւ բնակելի տներից: Այս ցուցանիշի աճը 1714 տոկոս է»,-գրել է վարչապետը։

Leave a Comment