Նիդերլանդների վարչապետը հայտարարել է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու մասին

Նիդերլանդները մեծացնում է ճնշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա՝ փոխելու նրա դիրքորոշումը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։

«(Գազայի հատվածում – խմբ.) ծանր մարդասիրական իրավիճակը և այս պատերազմը պետք է ավարտվեն։ ( Նիդերլանդների – խմբ.) կաբինետը վճռականորեն կողմ է Նեթանյահուի կառավարության կուրսի փոփոխությանը և աստիճանաբար մեծացնում է ճնշումը այս ուղղությամբ», – գրել է Շոֆը սոցիալական ցանցերում։

Նա ասել է՝ խրախուսելի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի և Կատարի ու Եգիպտոսի միջնորդների ջանքերի շնորհիվ հրադադարը հնարավոր է դարձել։

Leave a Comment