«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն օրերս տեսանյութ էր տարածել՝ 1 շաբաթական երեխայի կյանքը փրկելու մասին: Տեսանյութին TikTok սոցիալական հարթակում արձագանքել է օգտատերերից մեկը՝ պնդելով, թե դեպքը տեղի է ունեցել իր երեխայի հետ, իսկ տեսանյութում տեղ գտած տեղեկությունները կեղծ են: Նա պահանջել է ջնջել տեսանյութը:
ԲԿ–ից ABC media–ի հետ զրույցում նշեցին, որ վերջին ամիսներին նրանք երկու նման դեպք են ունեցել։ Տեսանյութում տեղ գտած տեղեկությունն այլ ընտանիքի մասին է և կապ չունի TikTok-ի օգտատիրոջ երեխայի հետ։