Փորձեցինք հոգ տանել նրա մասին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Ռոդրիի վնասվածքը՝ ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Բրենթֆորդի» հետ արտագնա խաղում (1:0):

29-ամյա իսպանացին հանդիպմանը մասնակցել է մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է արդեն 22-րդ րոպեին:

«Նա ուժեղ է: Իհարկե, չեմ ուզում նրան կորցնել, որովհետև նա շատ կարևոր խաղացող է: Փորձեցինք հոգ տանել նրա մասին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք», — ասել է իսպանացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

Գվարդիոլան հույս է հայտնել, որ Ռոդրին բաց չի թողնի երկու-երեք շաբաթից ավելի:

2025/26 մրցաշրջանում Ռոդրին 7 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ առանց արդյունավետ գործողությունների:

Խաչաձև կապանների պատռվածքի և ծնկի հետևի մկանի վնասվածքի պատճառով իսպանացին բաց էր թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը:

Leave a Comment