Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել 130 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 149,5 միլիոն եվրո) իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի դիմաց: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» ամեն գնով կփորձի պահել ֆուտբոլիստին թիմում: Ակումբը պլանավորում է սկսել բանակցություններ նոր պայմանագրի շուրջ՝ 29-ամյա խաղացողին առաջարկելով զգալիորեն բարձր աշխատավարձ: Նպատակն է խուսափել «Ռեալ» տեղափոխությունից:
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից: 2024-ին նա դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր: Նրա գործող պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt-ի տվյալներով՝ Ռոդրիի շուկայական արժեքը կազմում է մոտ 110 միլիոն եվրո: