Տիգրան Աբրահամյան. Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում` իբր Մնացականյանը բռնության է դիմել և այլն:

Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ:

Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում:

Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները:

Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment