Լեգենդար Զինեդին Զիդանի որդին` Լուկա Զիդանը, առաջին անգամ հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական:
Իսպանական «Գրանադայի» դարպասապահը հայտավորվել է Սոմալիի և Ուգանդայի հավաքականների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան ընտրական գոտու խաղերին, որոնք կկայանան համապատասխանաբար հոկտեմբերի 9-ին և 14-ին։
Նախկինում Լուկա Զիդանը պաշտպանել էր Ֆրանսիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականների դարպասը, իսկ մարզական քաղաքացիությունը փոխել էր սեպտեմբերին: