Հաջորդը նա պետք է ստանա մրցանակը. Անրին նշել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրին

Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին կանխատեսել է «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկրին։

«Հաջորդը Կիլիան Մբապեն պետք է ստանա մրցանակը։ Պարզապես նայեք նրա ելույթներին այս մրցաշրջանում։ Նա անհավանական է։ Մենք հիմա տեսնում ենք Մբապեի լավագույն տարբերակը»,– նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Մբապեի հայրենակից՝ ՊՍԺ-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, արժանացավ հեղինակավոր մրցանակին։ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան՝ երրորդը։

Leave a Comment