
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 2018 թվականի համեմատ ավելի է 150 %-ով ավել գումար:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Կարևորելով մեր քաղաքացիների առողջությունը
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն մեր կառավարման օրոք արձանագրված ցուցանիշն եմ ներկայացնում, համեմատեցի 2018 թվականը՝ 2011 թվականի հետ․
• 2011 → 2018 ԱՆ բյուջե՝ 62.5 մլրդ → 84 մլրդ դրամ (+21.6 մլրդ կամ 34.6 % աճ)
• 2018 → 2026 ԱՆ բյուջե՝ 84 մլրդ → 210.9 մլրդ դրամ (+126.8 մլրդ կամ 150 % աճ)
Առողջապահությունը ուղիղ կապ ունի մեր քաղաքացիների կյանքի որակի հետ, ու մեր նպատակը մեկն է՝ նպատակային ու արդար բյուջե՝ մարդու օգտին։
Այս ավելացած գումարները ուղղվել են՝
• նոր հիվանդանոցների և պոլիկլինիկաների կառուցմանը,
• ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերմանը,
• քաղաքացիներին մատուցվող անվճար ծառայությունների ավելացմանը,
• մեր բուժծառայողների աշխատավարձերի ավելացմանը»,- ասված է գրառման մեջ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ