Հայտնաբերվել են 5 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 2-3-ը:


 


Բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:


 


Մասնավորապես՝


  • 23 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,

  • 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,

  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

  • 3 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,

  • 2-ական դեպք՝ կողոպուտի, խուլիգանության։


Բացահայտվել են նաև ավազակության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։


 


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 2 դեպք՝ անձնական ունեցածքի գողության,

  • 1 դեպք՝ խարդախության։


Հայտնաբերվել է 5 հետախուզվող։


 


Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։


 


ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցվել է 22 ավտովթար․ 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment