Նախկինների ժամանակ հանձնաժողովի ղեկավարի միջազգային հեղինակությունը միայն հարգանք էր ավելացնում Հայաստանի նկատմամբ

Սխալ ուղղության վրա է թիմակցին պաշտպանող պարոն Ա. Թորոսյանը։ Բուժքույրին թիրախավորեցին նրան արաջադրողները, քանզի ի սկզբանե ԱԺ դահլիճում բարձրագույն կրթության առկայությունը պարտադիր է, առավել ևս Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հեղափոխականները նախկիններից են բողոքում, բայց այն ժամանակ նույն հանձնաժողովի ղեկավարն էր՝ տասնյակ տարիների փորձով առողջապահության կազմակերպիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ում միջազգային հեղինակությունը և ոլորտում մեծ վաստակը միայն հարգանք էր ավելացնում Հայաստանի նկատմամբ։

Ձեր առաջընթացը ո՞րն է, միգուցե սա է՞լ «աննախադեպ» արդյունք է։

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment