Զուտ փաստեր հավելագրումների վերաբերյալ
Տաշիր ԸԽ կառավարման ընթացքում ՀԷՑ-ը տարիներ շարունակ իր կողﬕց որդեգրված քաղաքականությամբ պայքարել է հավելագրումների դեմ: Նմանատիպ խնդիրների նվազեցման ուղղությամբ ՀԷՑ ՓԲԸ-ն մշտապես, ամենօրյա ռեժիմով, իր համապատասխան ներքին ստորաբաժանումների միջոցով իրականացրել է հսկողություն, և մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը կամ հայտնաբերել է, կամ կանխել է դրանք, պետք է նշել նաև, որ մինչև հիմա ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից դրված մեխանիզմով են կատարվում նմանատիպ բացահայտումները ժամանակավոր կառավարչի անձնակազմի կողմից:
⚡Հորդորում ենք բոլոր ուղղություններով շարունակել կատարել աշխատանքները #ՄԵՐՁԵՎՈՎ
2025 թվականին մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում հայտնաբերվել են սխալ հաշվառման կամ հավելագրման դեպքեր, որտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 95 457 կՎտժ էլէկտրաէներգիայի հաշվառման անհապատասախանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության կամ ազատվել են աշխատանքից:
ՀԷՑ վերահսկողական կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: