Ուշադրությամբ հետևում եմ Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:


Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող  ընթացք ունենա:


Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին, հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ Հարավային Կովկասը կհասնի մնայուն կայունության և բարօրության:

Դիտումների քանակ23

Source link

Leave a Comment