Էրդողանն Ալիևին ասել է, որ ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի զարգացումներին – ՓԱՍՏԻՆՖՈ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները՝ նշել են Էրդողանի աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ ասվել է նաև, որ Էրդողանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ փոխանցում է ТАСС-ը։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment