ՀԷՑ-ի «մասնագետները» իրենց ձևով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զորամասի հաշվին. Ռոմանոս Պետրոսյան









«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է ներկայացնել արձանագրված փաստերը:

«Զուտ փաստեր.

Վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության եւ հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։

Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» իրենց ձևով շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment