Մանչեստրի սինագոգներից մեկում դանակահարության հետևանքով կա 2 զոհ, 3 վիրավոր

Անգլիայի Մանչեստր քաղաքի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Եվս երեք մարդ ծանր վիրավոր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Կասկածյալը մեքենան վարել է սինագոգի մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ, որից հետո սկսել է դանակահարել հավաքվածներին: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են կասկածյալի վրա: Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է, սակայն «նրա վրա գտնվող կասկածելի առարկաների պատճառով» կասկածյալի վիճակն անմիջապես գնահատել չի հաջողվել: 

Դեպքի վայր են ժամանել նաև սակրավորները: Այնուհետև բարձր պայթյուն է լսվել:

Հարձակումը տեղի է ունեցել հրեական Յոմ Կիպուր տոնի ժամանակ, որը համարվում է տարվա ամենասուրբ օրը: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը, որը Կոպենհագենում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որոշել է ընդհատել այցը և վերադառնալ երկիր: 

Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է:

Leave a Comment