
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հոկտեմբերի 1-2-ը բացահայտել են 145 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտել են՝
-
35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, -
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, -
12 դեպք՝ խարդախության, -
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, -
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, -
4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, -
3 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, -
2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցածքի գողության։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2 -ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։`
Դիտումների քանակ1