Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
Նախատեսվում է, որ Զելենսկին այսօր ելույթ կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցների առջև:
Նշենք, որ համաեվրոպական խոշոր միջոցառման կմասնակցեն մոտ 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ առաջնորդներ։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նշվում է, որ Ուկրաինայի առաջնորդն ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Դանիայի վարչապետի հետ, որտեղ կներկայացնի եվրոպացի քաղաքական գործիչների հետ հանդիպման արդյունքները։
Առայժմ տեղեկություն չկա, արդյո՞ք Կոպենհագենում կկայանա Զելենսկի-Փաշինյան հանդիպում: