Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան – Պանորամա


«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել»,-ավագանու նիստում ՔՊ-ական ավագանու անդամ  Հայկ Միրզոյանին դիմեց «ազգային Առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։


Վերջինս հայտարարում էր թե քաղաքային իշխանությունները փակ մարզադաշտեր չեն կառուցում և երեխծաները ստիպված 30-35 հազար դրամ են վճարում 1.5 ժամի համար որպեսզի ձմռանը ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղան։


Զարոկայնը սաց թե Միրզոյանը ծիծաղում է, բայց 50 մլն դրամը նրա հարևանի գրպանն է գնբացել ֆուտբոլի դաշտի ահմար։

«Այստեղ որտեղ նայում եմ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի  կոռուպցիայի սկանդալի ասս եք նստած»,-հայտարարեց Զարոկյանը և դիմեց իր ուղղությամբ ռեպլիկ նետած ՔՊ-ական Արմեն Գալջյանին. «Պարոն Գալջյան դու կյանքում աշխատանք չես ունեցել, միայն ՔՊ-ի համար ես աշխատել, տեղ չունես խոսելու։ Նույնիսկ մեքենա լվանալու գործ չես ունեցել, նույնիսկ մատուցող չես աշխատել, միայն ՔՊ ես աշխատել, դու ինչ ես խոսում»։

 



Source link

Leave a Comment