Պորտուգալիայի ափերի մոտ շարունակում է մնալ գանձերով մոտ 250 նավ, որոնցից միայն մեկում կարող է լինել մինչև 22 տոննա ոսկի և արծաթ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ բացահայտման մասին հայտնել է պորտուգալացի հնագետ Ալեքսանդրի Մոնտեյրոն։
«Մենք գիտենք, որ այնտեղ գանձերով 250 նավ կա»,- նրա խոսքերն է մեջբերում տեղական Observador թերթը։
Գիտնականի խոսքով, ինքը կարողացել է ստեղծել տվյալների բազա, որը թույլ է տվել իրեն տեղորոշել պորտուգալական ջրերում գտնվող նավերի մեծ մասը, որոնց թիվը 16-րդ դարից սկսած կազմում է մոտ 8620:
Պորտուգալիան 15-րդ և 16-րդ դարերում ամենամեծ գաղութատիրական տերություններից մեկն էր։