Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորական իրենց մեդալները, շքանշանները թողեցին կառավորության շենքի աստիճանների դիմաց։
«Սա ձեր հակամարգի, ձեր քաղաքական ղեկավարության ամոթն ա։ Իմաստ չկա էլ շարունակելու»,- դիմելով կառավարության շենքի դիմաց պատ կազմած ոստիկաններին՝ ասաց զինվորականներից Արմեն Պետրոսյանը։
Նախքան մեդալներից հրաժարվելը՝ նա ցույց տվեց իր մեդալներից մեկն ու հուզված ասաց. «Սա իմ ամենաթանկ մեդալն է։ Զինծառայության ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային միջդիրքային հատվածում իրեն խելոք չպահելու համար «ճանապարհեցինք իրենց տուն»։ Զորամասի հրամանատարը հպարտության խոսքեր ասաց, որոնք ես չեմ մոռանում։
Ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս»։
Մանրամասն՝ տեսանյութում։