Հերման ֆոն Աբիխ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ուսումնասիրողը. «Հայագիտակ»

19-րդ դարում Կովկասը իր վրա սևեռեց եվրոպացի բազմաթիվ գիտնականների ուշադրությունը։ Նրանցից մեկը հանրահայտ երկրաբան, Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի ակադեմիկոս Հերման ֆոն Աբիխն էր։

Ցարի հրամանով նա սկսեց ուսումնասիրել Հայկական լեռնաշխարհը, եղավ Հայաստանում և հանդիպեց ու մտերմացավ Աբովյանի հետ։ Նա ոչ միայն ուսումնասիրեց և կազմեց Հայաստանի երկրաբանական քարտեզը, այլև խորապես ծանոթացավ ժողովրդի սովորույթներին, բանահյուսությանը, կենցաղին։

Հետագայում Գերմանիա վերադառնալով՝ նա այդ բոլորը գիտական աշխատությունների ձևով տպագրության հանձնեց։ Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Սիրարփի Փարսադանյանը և գրականագետ Արամ Խաչատրյանը կյանքի են կոչել գիտական նոր նախագիծ, որի շրջանակներում ուսումնասիրում են Հայաստանին և հայերին վերաբերող բոլոր անդրադարձները Աբիխի տպագիր գործերում։

Leave a Comment