Եվ հիմա հասարակությունը պետք է հանգամանքների մասին գաղափար կազմի զեկույցն իմացողների՝ ըստ քաղաքական նպատակահարմարության ներկայացրած պատառիկներով. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը չհրապարակվեց, հղում անելով ընթացակարգային նորմերով սահմանված ժամկետներում չտեղավորվելուն:

44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն էլ չի հրապարակվում, ԱԺ նախագահի որոշմամբ՝ հղում անելով արդեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Չէ, «առաջընթացն» ակնհայտ է. առաջին դեպքում պատճառը ներկայացվեց որպես ձևական, իսկ երկրորդ դեպքում պատճառը բովանդակային է:
Բայց էական է արձանագրել, երկու դեպքում էլ քաղաքական կամքը՝ հաշվետու կառավարում ապահովելու բացակայում է. մի դեպքում թաքցրած, երկրորդ դեպքում բացահայտ կերպով:

Եվ հիմա հասարակությունը պետք է գաղափար կազմի հանգամանքների մասին ամբողջ զեկույցը իմացողների՝ ըստ քաղաքական նպատակահարմարությամբ ներկայացրած պատառիկներով:

Հաշվետու և թափանցիկ կառավարումը Ազգային ժողովի մակարդակում այս կարևոր հարցում բացակայում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment