Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար

Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար, այս մասին գրում է The Wall Street Journal   պարբերականը:

«Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի հեռահար զենքերով ռուսաստանյան էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար», — հաղորդում է WSJ-ն՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաների:

Ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս է ստորագրել թույլտվությունը հետախուզական գործակալությունների և Պենտագոնի համար՝ օգնելու Կիևին այդ հարվածների հետ կապված:

«Թեև ԱՄՆ-ը վաղուց է օգնում Կիևին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհներ անցկացնելու հարցում, հետախուզական տվյալների փոխանակումը թույլ կտա ավելի արդյունավետ հարվածել նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին, էլեկտրակայաններին և սահմանից հեռու գտնվող ենթակառուցվածքների այլ օբյեկտներին՝ Կրեմլին ռազմական գործողությունների շարունակման համար անհրաժեշտ եկամուտներից և նավթից զրկելու նպատակով», — ասված է հրապարակման մեջ:

Leave a Comment