
Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը 13։00-14։00-ի ժամանակահատվածում՝ դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը զայրացել է երեխաների վրա՝ ասելով՝ թողեք գնացեք, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է եկել դասարանից, ինչից հետո երեխաները դուրս են եկել դասարանից, ապա փորձել կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։
Ըստ մի քանի ծնողների հայտնածի՝ դրանից հետո մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել է, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որոնց արդյունքում գտել են ողնաշարի հատվածի վնասված մասը, ու մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ