Թոփ ակումբի խաղ չէ․ Կարագերը կոշտ քննադատության է ենթարկել Լիվերպուլին — Armsport.am

Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Քարագերը կոշտ քննադատության է ենթարկել «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում «Գալաթասարայից» կրած պարտության համար (1:0): 

«Ես չտեսա բարձրակարգ ակումբի խաղ: «Լիվերպուլը» հիմա ոչ թե ֆուտբոլ, այլ կարծես բասկետբոլ է խաղում: Չեմ կարծում, որ գերակա թիմերը նման խաղ են ցուցադրում: Անցած մրցաշրջանը մարզչի համար հեշտ էր, բայց հիմա նա պետք է իսկապես արդարացնի իր աշխատավարձը», – ասել է Քարագերը Sky Sports-ի միջոցով:

Քարագերը նաև նշել է, որ «Լիվերպուլի» կազմում կա անհավասարակշռություն և առանձնացրել է գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին՝ առաջարկելով ժամանակավորապես նրան դուրս թողնել հիմնական կազմից.

«Թիմում ճիշտ հավասարակշռություն չկա: Այս առումով առանձնանում է Ֆլորիան Վիրցը: Նա դեռևս լավագույն մարզավիճակում չէ: Նա երիտասարդ խաղացող է, որը նոր է տեղափոխվել այլ լիգա և դեռ ժամանակ է պետք հարմարվելու համար: Սակայն հիմա, կարծում եմ, նրան պետք է հանել հիմնական կազմից, որպեսզի «Լիվերպուլը» վերականգնի անցած մրցաշրջանի խաղը և առաջ շարժվի: Քանի որ հիմա ամեն ինչ խառնաշփոթ է»:

Վիրցը «Լիվերպուլ» է տեղափոխվել այս ամառ «Բայերից»՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը:

Leave a Comment