ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեդվեդևին անվանել է «հիմար տղա, որն աշխատում է Պուտինի համար»՝ հիշեցնելով Ռուսաստանի միջուկային սպառնալիքները։
«Ռուսաստանը մեզ սպառնաց ոչ այնքան վաղուց։ Եվ ես միջուկային սուզանավեր ուղարկեցի՝ երբևէ ստեղծված ամենամահացու զենքը։ Դա արեցի, որովհետև նա հիշատակեց «միջուկային» բառը։ Ես մեկ կամ երկու սուզանավ ուղարկեցի Ռուսաստանի ափեր՝ որպես նախազգուշական միջոց։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ այդ բառը աջ ու ձախ շպրտեն»,- ասել է Թրամփը։
Բացի այդ՝ նա Վլադիմիր Պուտինին անվանել է «թղթե վագր»՝ նշելով, որ երեքուկես տարի շարունակվող պատերազմը կարող էր ավարտվել ընդամենը մեկ շաբաթում։