Որոշել եմ կրկին առաջադրվել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամ. Հարություն Հարությունյան

Քիչ առաջ փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր, ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իմ լիազորությունները։

«Որպես հանձնաժողովի ոչ դատավոր նախկին անդամ՝ հստակ հայտարարում եմ, որ երբևէ «կորպորատիվ շահ»-ի սպասարկում այդ հանձնաժողովում չեմ տեսել, հետևաբար՝ անհիմն եմ համարում «որոշ շրջանակների» մտահոգություններն այդ մասով։ Բոլոր որոշումները մշտապես կայացվել են առողջ քննարկման և մեծամասնության քվեարկության արդյունքում։ Պնդում եմ, որ հենց այս հանձնաժողովը պետք է լինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող միակ մարմինը։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ տրված քվեի և հանձնաժողովում աշխատելու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև հանձնաժողովի անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գործընկերներիս կարծիքը և իմ ցանկությունը հաշվի առնելով՝ որոշել եմ կրկին առաջադրվել որպես թեկնածու՝ ակնկալելով կրկին ստանալ դատավորների վստահությանը»,- նշել է մա։

Leave a Comment